Կրասնոդարի Կանևսկի շրջանում 27 ամյա բնակչուհին մեղադրվում է նորածին երեխայի անզգուշությամբ սպանության մեջ: Կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
«Դժբախտությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կասկածյալը խմելով ալկոհոլային խմիչքներ, իր կրծքով կերակրել է նորածին որդուն, ով ընդամենը մեկ ամսական է եղել,- այս մասին РГ լրագրողին է հայտնել շրջանի քննչական վարչության պետի տեղակալ Նատալիա Սմյացկայան և ավելացրել,- դրանից հետո նա երեխային թողել է բազմոցի վրա և գնացել հաջորդ սենյակ 15-20 րոպեով, սակայն չի լքել բնակարանը: Իսկ երբ վերադարձել է երեխան կյանքի նշաններ չի ցուցաբերել»:
Մայրը շտապ օգնություն է կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները կարողացել են միայն արձանագրել նորածինի մահը: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության նա մահացել է, քանի որ խեղդվել է փսխողական զանգվածներից, իսկ այդ ռեֆլեքսը երեխայի մոտ առաջացել է ալկոհոլի պատճառով, որը մոր կաթի միջոցով անցել է երեխայի օրգանիզմի մեջ:
Այժմ իրավապահ մարմնի աշխատակիցները քննում են տեղի ունեցած ողբերգության բոլոր մանրամասները: