«Ես ուզում եմ հասկանալ` ունե՞ք նոր փաստարկներ, որ կրկին այս օրինագիծը քննարկվում է: Եթե՝ ոչ, ապա ես պետք է անեմ մեկ հետևություն, որ ընդամենը աշխարհին փորձում եք ցույց տալ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը: Եվ դուք ակտիվանում եք հենց այն ժամանակ, երբ այս պահին, օրինակ, Ադրբեջանի նախագահը քննարկումներ է ունենում Թուրքիայում նախագահի և վարչապետի հետ»,- այսպիսի հարցադրումով դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը:

Ի պատասխան Հովհաննես Սահակյանին, Զարուհի Փոստանջյանը նորից կրկնեց նախորդ իր խոսքը, որ Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը Հայաստանի կողմից ազդակ կլինի մյուս պետությունների համար՝ այդ գործընթացը սկսելու համար: