ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քննարկելու է Վիենայում ԵԱՀԿ մշտական խորհուրդի ժամանակ: Այս մասին Ուորլիքը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Անահամբերությամբ սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանը Դանիել Բաերի(ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ) և այլ պատվիրակների հետ»,- գրել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ մշտական խորհուրդը Վիենայում անց է կացվում ամեն շաբաթ, սովորության համաձայն հինգշաբթի օրերը: Մշտական խորհուրդը կազմակերպության հիմնական համակարգերից մեկն է, որը ընդունում է որոշումներ և կազմակերպում քաղաքական քննարկումներ: