Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են «Եվրոկոմոպլեքս» շինարարական կոնցեչնի գլխավոր տնօրենին, ով պատվիրել է վեց մարդու սպանություն: 64 ամյա Ստեփան Անանիկյանը որոշել է զբաղվել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իր կարծիքով մասնակից են եղել որդու` Քրիստ Անանիկյանի սպանության հետ: Այս մասին հայտնում է Lifenews-ը:
«Ոստիկանները երկու ամսից ավել հետևել են ենթադրյալ պատվիրատուին: Տղամարդուն ձերբակալել են նախօրեին: «Եվրոկոմպլեքսի» տարածք են ներխուժել ՍՕԲՐ հատուկ նշանակության ջոկատի մարտիկները: Քննիչները և օպեր գործիչները դեռևս կարողացել են ապացուցել վեց պատվիրված սպանությունից միայն երեքը; Այսպես Ստեփան Անանիկյանը որոշել է սպանել իր հարազատներին` Սեյրան Խոշբեկյանին, Վարազդատ Մարտիրոսյանին, Մանվել Հակոբյանին»,- գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրը:
Ինչպես բացահայտել է Life News-ը, 2008 թվականին Ստեփան Անանիկյանի որդու Քրիստ Անանիկյանի վրա հարձակվել են անհայտ հանցագործներ, դաժան ծեծի են ենթարկել և ավտոյով վրաերթի ենթարկել: Գործարարը իր որդու սպանության մեջ կասկածել է իր հարազատներին և սկսել ինքնադատաստան կազմակերպել նրանց նկատմամբ:
Անանիկյանի գտել է քիլլերի և խոստացել յուրաքանչյուր սպանության համար վճարել 300 հազար ռուբլի: Գործարարը որվես ավանս միանգամից հանձնել է 50 հազար ռուբլի զենք գնելու համար, սակայն վրիժառու գործարարի ծրագրերը չեն իրականացել, ենթադրյալ միջնորդներից մեկը դիմել է ոստիկանությանը և պատմել նախատեսված սպանությունների մասին:
Առաջին հանցագործության կատարման օրը օպեր գործիչները Անանիկյանի համար սպանության սցենար են ստեղծել: Գործարարին ցույց են տվել իբրև թե սպանված հարազատի լուսանկարը: Գործարարը հավատացել է «մարդասպաններին» և որոշել վճարել առաջին սպանության համար: Առաջին զոհի համար փողը վճարելու համար Անանիկյանը հանդիպում է նշանակել իր ձեռնարկության տարածքում: Այդպես էլ տեղի է ունեցել երեք սպանության պատվիրատուի ձերբակալությունը:
Քննիչները արդեն Անանիկյանի նկատմամբ քրեական հարց է հարուցել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածով և 105-րդ հոդվածի 2-րդ մասով «Երկուս և ավել մարդու նկատմամբ սպանության փորձ»: Պաշտոնապես նրան մեղադրում են երեք մարդու սպանության պատվիրելու մեջ:
Անձամբ Անանիկյանը հանցագործության մեջ իր մեղքը չի ճանաչել:
Գործարարը ձերբակալվել է նոյեմբերի 12-ին, այժմ նա գտնվում է մեկուսարանում: