Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ հարց ուղղեց կառավարությանը: «Այս օրերին դիտվում է ԼՂՀ կարգավորման հարցի ակտիվություն, Հայաստանից ու Ադրբեջանից հնչում են հայտարարություններ գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ է սպասվում»,- հարցրեց պատգամավորը: Նա նաև հարցրեց , թե արդյոք նորություններ կա՞ն Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ:


Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: «Այս պահի դրությամբ նոր տեղկատվություն այդ հարցի հետ կապված դեռ չկա»,- ասաց վարչապետը: Իսկ անդրադառնալով օդանակավակայի բացմանը՝ նա նշեց, որ խնդիրը կառավարության օրակարգում է:
«Կարևոր է, որ դրա շահագործման խնդիրը կարողնան զերծ պահել քաղաքական սպեկուլյացիաների դաշտից, ինչն այսօր ագրեսիվ ձևով իրականացնում է Ադրբեջանը», - նշեց վարչապետը: