Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը РБК daily պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ իր թիմը դեռ լավ հնարավորություն ունի Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար:

- Այո, ներկա դրությամբ մենք այդքան էլ լավ դիրքեր չենք զբաղեցնում առաջնությունում: Սակայն «Սպարտակը» դեռ լավ հնարավորություն ունի Եվրոպայի լիգայի, կամ նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար:

Եթե նայենք խաղացանկին, ապա առաջնության երկրորդ հատվածի 11 խաղերից 8-ը անցկացնելու ենք սեփական հարկի տակ: Կարծում եմ` եթե հաղթենք բոլոր տնային խաղերում, ապա կարող ենք բարձր հորիզոնականներ զբաղեցնել: Ոչ մի խնդիր չեմ տեսնում Ռուսաստանի առաջնությունում այդ խնդիրները լուծելու համար,- նշել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակը» մրցաշրջանի աշնանային հատվածից հետո զբաղեցնում է 5-րդ տեղը` առաջատար ԲԿՄԱ-ին զիջելով 11, իսկ երկրորդ տեղում ընթացող «Անժիին»` 9 միավորով:

Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը`armfootball.com: