«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունից հեռացած պատգամավոր Խաչիկ Հարությունյանին կփոխարինի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը։ «Տեղեկացանք նաեւ, որ Լ. Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել եւ այժմ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում։ Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ու շենգավիթցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ Լ. Դոխոլյանին իր հարեւանները ճանաչում են «Քույրիկ Լեւոն» ածականով։

Երեկ «Ժողովուրդ»-ն ԱԺ-ում փորձեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ով է փոխարինելու Խ. Հարությունյանին, սակայն նա ասաց, թե այդ հարցը դեռ կուսակցությունում չի քննարկվել»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: