Ռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՆՔՄԿ նախագահ Անի Զախարյանի հրավիրած ասուլիսներից մեկին, որտեղ վերջինս հանդես է գալիս ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի ծավալած գործունեությանը: Խզմալյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է` «Այս օրիորդը շարունակում է գումար վաստակել օլիգարխներին իր ծառայությունները մատուցելով: Կոմիտասի 5-ի ապորինի կառուցապատման նրա կրքոտ արշավանքից հետո շինարարությունն արգելվեց: Աչքով տվեց, երեւի: Հիմա անցավ լֆիկի պաշտպանությանը: Բնականաբար` անվճար, Սուրենյանցի նման: Կուսությունն ու կուսակցությունը վաճառքի ենթակա չեն` սա գաղափարական վարձատրություն է: Սա էլ է աչքով տալու...»: