Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Աղվան Պապիկյանը վերսկսել է մարզումները Երեւանի «Փյունիկի» ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի կայքը։
Հիշեցնենք, որ Պապիկյանը ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր գալիս նոյեմբերի սկզբից: Նա բաց էր թողել «Բանանցի» եւ «Ուլիսի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղերը: