Բեն Լադենի սպանությունից հետո աշխարհում բոլորին է հետաքրքիր, թե ով է աշխարհի ամենափնտրվող հանցագործը: Այդ իսկ պատճառով պատրաստել ենք այս հոդվածը: Այստեղ ներկայացնում ենք ամենավտանգավոր 25 հանցագործներին, ում գտնելու համար իրավապահները պատրաստ են միլիոնավոր դոլարներ վճարել նրանց մասին տեղեկություն փոխանցողներին:
էդուարդո Ռավելո
Մեքսիկական Բառիո Ազտեկա հանցավոր խմբակցության մեջ կապիտանի պաշտոն ունեցող այս մարդը փնտրվում է փողերի լվացման, թմրանյութերի վաճառքի ու տասնյակ սպանություններ կատարելու համար: Աշխատել է նաև Վիսենտե Կառիլյոյի թմրանյութերի թրաֆիկինգի կազմակերպությունում: Նրա համար 100,000 դոլար գլխագին է նշանակված:
Ջեյսոն Դերեկ Բրաուն
Չնայած Դերեկի հանցանքները իրենց դաժանությամբ ոչ մի կերպ չեն կարող համեմատվել այս ցանկում ներառված մյուս հանցագործների արարքների հետ, այնուամենայնիվ նա հայտնվել է ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի կողմից հետապնդվող ու ամենափնտրվող անձանց ցանկում: Նա մեղադրվում է զինված կողոպուտի ու սպանությունների մեջ: 200ձթ.ին Արիզոնայի Ֆենիքս քաղաքում նա դաժանորեն մահապատժի եղանակով սպանել է անվտանգության աշխատակցին: Գլխագինը 100,000 դոլար:
Սեմիոն Մոգիլևիչ
Սիմեոնը մեղադրվում է խաբեբայության ու փողերի լվացման մեջ: Կանադայի ու ԱՄՆ-ի ամբողջ տարածքով մեկ Մոգիլևիչը հազարավոր ներդրողների է խաբել ու միլիոնավոր դոլարներ հափշտակել: Գլխագինը 100,000 դոլար:
Ռոբերտ Վիլյամ Ֆիշեր
Կնոջն ու երեխաներին սպանելուց ու տունը հրդեհելուց հետո արդեն 10 տարի է, ինչ Վիլյամը փախուստի մեջ է գտնվում: Համարվում է խիստ վտանգավոր զինված հանցագործ: Գլխագինը 100,000 դոլար:
Գլեն Ստյուարտ Գոդուին
Կասկածվում է, որ այժմ Գոդուինը գտնվում է Լատինական Ամերիկայում: Նա փնտրվում է սպանություններ իրականացնելու և թմրամիջոցների առևտրով զբաղվելու համար: Գլխագինը 100,000 դոլար:
Ալեքս Ֆլորես
Մեղադրվում է Պենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում 5-ամյա մի աղջկա առևանգելու ու սպանելու համար: Կասկածվում է, որ այժմ թաքնվում է Հոնդուրասում: Գլխագինը 100,000 դոլար:
Ֆահդ Ահմեդ ալ-Քուսո
Ֆահդը Եմենի քաղաքացի է, ով փնտրվում է 2000թ.ին Եմենում ԱՄՆ-ի նավատորմի պայթեցման համար, որի հետևանքով 17 ամերիկացի նավաստիներ են մահացել: Այս ահաբեկչի մասին տեղեկություններ փոխանցողին 5 միլիոն դոլար է խոստացված:
Վիկտոր Մանուել Գերենա
Պուերտորիկացի այս հանցագորը կասկածվում է Լոս Մաչետերոս ահաբեկչական խմբավորման հետ իր կապի մեջ: Նա մեղադրում է զինված կողոպուտի մեջ: «Wells Fargo» ֆինանսսական գործակալությունում աշխատելով որպես անվտանգության աշխատակից` նա անհայտ ծագման դեղ է ներարկել իր երկու գործընկերներին ու 7 միլիոն դոլար հափշտակել: Նրա համար խոստացված գլխագինը 1 միլիոն դոլար է:
Ալի Սաեդ Բին Ալի Էլ-Հուրի
Ալին Հեզբոլահ շարժման ակտիվ անդամներից մեկն է, ով փնտրվում է Սաուդյան Արաբիայում Խոբար աշտարակների համալիրի ահաբեկչական պայթյուններն իրականացնելու համար: Նրա համար 5 միլիոն դոլար գլխագին է խոստացված:
Օմիդ Թահվիլի
Թեհրանում ծնված այս իրանցին փնտրվում է Կանադայում իրականացրած իր հանցագործությունների համար: Նա մեղադրվում է ֆինանսական խաբեբայությունների ու թմրանյութերի առևտրով զբաղվելու համար:
Ալիմժան Թոխտախունով
Թոխտախունովը մեղադրվում է օլիմպիական ժյուրիի անդամներին կաշառելու և ֆինանսական խաբեբայությունների համար: Բազմաթիվ խարդախությունների հեղինակ ռուսաստանի այս քաղաքացուն գտնելու համար խոստացված գլխագինը կազմում է 5 միլիոն դոլար:
Նասիր ալ- Վուհայշի
Ալ Քաիդայի գլխավոր անդամներից մեկը, ով մի ժամանակ եղել է Բեն Լադենի քարտուղարը: Ահաբեկչության մեջ մեղադրվող այս մարդու համար գլխագնի թիվը հստակ չի սահմ
Մատտեո Մեսսինա Դենարո
Երբ 2006թ.ին Իտալական մաֆիայի պարագլուխը սպանվեց նրա փոխարինելու եկավ Դենարոն, ում լուսանկարը հայտնվեց ամսագրի շապիկին հեևյալ խորագրով «Ահա և մաֆիայի նոր պարագլուխը»: Նա փնտրվում է թմրանյութերի առևտրով զբաղվելու, ֆինանսական խաբեությունների ու սպանությունների համար: Այս մարդու համար սահմանված գլխագինը 5 միլիոն դոլար է կազմում:
Դոկա Ումարով
Ումարովն այլ կերպ հայտնի է որպես Աբու Ուսման: Նա չեչեն իսլամիստ գրոհային է, ով պատասխանատու է բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար: Նրան երբեմն նույնիսկ անվանում են «Ռուսաստանի Օսամա բեն Լադեն: Նա նաև մեղադրվում է սպանության, առևանգումների ու պետական դավաճանության մեջ: Նրա համար խոստացված գլխագինը կազմում է 5 միլիոն դոլար: