Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Իտալիայի նախագահ Ջորջ Նապոլիտանոին կատարած առաջին այցի ժամանակ հրաժարվել է նախագահական թիկնապահությունից և մեկնել է Հռոմում գտնվող Կվիրինալի պալատ Ford Focus անհատական ավտոմեքենայով:
Associated Press գործակալության տեղեկատվությամբ փոքրիկ ավտոմեքենան Իտալիայի նախագահի նստավայրի տարածք է մտել առանց ազդանշանների, որը սովորության համաձայն ուղեկցում է դիվանագետներին և քաղաքական գործիչներին Հռոմ այցերի ժամանակ:
Թիկնապահներից և թանկարժեք մեքենաներից Ֆրանցիսկոսի հրաժարականը անակնկալ չէ: Պոնտիֆիկոսը բազմաթիվ անգամ ընդգծել է, որ ձգտում է առավելագույն պարզ կենսակերպ: Արգենտինայի կարդինալ լինելու ժամանակ նա հաճախ երթևեկել է հասարակական տրանսպորտով այլ մարդկանց հետ: