Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների եկավ ՀՀԿ-ի կողմից բոյկոտած արտահերթ նիստից։

«Հանրապետականի տեղը տաք-մաքուր է, Հովիկ Աբրահամյանը կարդաց իրենց որոշումը բոյկոտելու մասին։ Դա սպասելի էր, բայց ինձ համար ուրարխալի է, քանի որ դրսում հավաքվել են բազմաթիվ երիտասարդներ»,-ասաց Արամ Մանուկյանը։

Ըստ նրա, եթե 3 ժամում քվորում չհավաքվեց, կհայտարարվի նիստը տապալված։ «Այսպես էլ սպասվում էր, քանի որ եթե այս օրենքի նախագիծը եկող տարի գնար, բյուջեն քանդվում էր, ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի հիման վրա։ Այսինքն, եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, ապա բյուջի ամբողջ քաղաքականությունը քանդվում է»,-ասաց նա։

Արամ Մանուկյանն այս օրենքը համարում է ոտնձգություն Սահմանդրության, մարդու իրավուքնների, կամավորության սկզբունքի վրա։ Նա մեջբերեց ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանի խոսքերը, թե այս օրենքով մարդը 30 տարի հետո ապահով ծերություն է ունենալու։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց. «Իսկ եթե ես չեմ ուզում, իսկ եթե ես մտադրվել եմ գնալ Հայաստանից։ Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշել, ես ուզում եմ թոշակ ստանալ, ինչքան ստանալ»։

Արամ Մանուկյանը խոսելով արտահերթ նիստ հրավիրելու պատճառների մասին, նշծեց. «Մենք ասում ենք գոնե մի տարով արի time out անենք, որ հասկանանք՝ ով ինչքան է վճարելու, ոնց է լինելու, քննարկենք պարտադիրի ու կամավորի հարցը, բայց իրենք պատրաստ են կոպեկ հավաքել ցանկացած մեթոդով: Եվ այդ մեթոդներից ոչ մեկը վերարտադրություն, տնտեսական զարգացում չի բերում՝ ԱՊՊԱ,վճարովի կայանտեղիներ...»,-նկատեց Արամ Մանուկյանը:

Նա նաև խոսեց ՀՀԿ-ի բոյկոտի մասին՝ նշելով, որ նրանք կարող էին ուղղակի գալ, մասնակցել ու էլի դեմ քվերակել, այլ ոչ թե այսպես բոյկոտոլ. «Ի՞նչն է խանգարում իրենց՝ գան ու ապացուցեն, որ մենք սխալ ենք: Իսկ սա նշանակում է, որ իրենք քաղաքական թիմ չեն, իրենք մեկ մարդու թիմ են: Թիմային բառի մյուս տեսակը ո՞րն էր, ժողովուրդ»:

«Ոհմա՞կը», - արձագանքեց լրագրողներից մեկը:

«Ճիշտ է, դա էլ դուք ասացիք», - պատասխանեց Արամ Մանուկյանը: