Ամենամյա թվով տասերորդ Los Angeles Auto Show Design Challenge մրցույթի մասնակիցները ցուցադրել են իրենց աշխատանքները, որոնք պայքարելու են այս տարվա հաղթանակի համար: 2013 թվականի մրցույթի թեման եղել է կենսամիմետիկան և շարժունակությունը 2025 թվականին` բնության պատասխանը մարդկության մարտահրավերներին, այդ պատճառով նախագծերում լայնորեն օգտագործվել է կենդանիներին, միջատներին և անգամ բույսերին նմանվելու թեմաները:
Մրցույթի ժամանակ ներկայացրած մեքենաները ստեղծված են լուծելու ճանապարհների ծանրաբեռնվածությունը, շրջական միջավայրի աղտոտվածության և էկոլոգիական կայունության հետ կապված խնդիրները: Այս տարի անգամ անիվները պարտադիր բաղկացուցիչ տարր չեն եղել, իսկ շատ մտահաղացումներ ներկայացրել են տրանսպորտային «էկոհամակարգի» գաղափարը:
BMW Designworks USA ներկայացրել է երկու նախագիծ L.A. Subways, որը իրենից ներկայացնում է ստորջրյա և ջրի վրա տրանսպորտային համակարգ յուրահատուկ «ծովանավերով», և երկրորդը թռչող, ցատկող և լողացող S.E.E.D. կոնցեպտը:
Toyota իր նախագծի համար ընտրել է կռունկի կերպարը` պատրաստելով հիանալի հավաքվող ավտոմեքենա e-grus: Նման սկզբունքով են շարժվել նաև Changfeng Motor-ը, որը իր LaBrea նախագիծում օգտագործել է մորեխի կերպարը:
Իր հերթին Mazda-ն ներկայացրել է ինքնուրույն տրանսֆորմերի կոնցեպցիան Mazda Auto Adapt:
Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցություն են ունենում ռեկորդային թվով չինական կազմակերպություններ: Changfeng-ից բացի SAIC է իր Mobiliant ռոբոմոբիլ նախագծով, որը նախատեսված է հասարակական տրանսպորտի համար և Qoros Մետաքսիւ ճանապարհին ավտովթարներից խուսափելու համակարգով:
JAC Motors-ի ճապոնացիները իրենց HEFEI նախագծով առաջարկել են ստեղծել «տրանսպորտային միջոցների և քաղաքային միջավայրի ներդաշնակություն:
Ընդհանուր առմամբ 2013 թվականի գլխավոր մրցանակի համար պայքարելու է 12 նախագիծ: Հաղթողի անունը հայտնի է դառնալու նոյեմբերի 21-ին: