Երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ չնայած Հայաստանը ցանկությունը հայտնել անդամագրվելու Մաքսային Միությանը, սակայն ԵՄ և ԱՄՆ շարունակելու են հարաբերությունները վերջինիս հետ:
«Սեպտեմբերի երեքին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, որը համատեղելի չէ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու հետ: Այնուամենայնիվ երկուսն էլ թե ԵՄ և Հայաստանը շարունակում են հավատարիմ մնալ հարաբերությունների խորացմանը և նրանք քննում են ճանապարհներ համագործակցությունը շարունակելու համար: Միացյալ Նահնագները նույնպես շարունակելու է լայն համագործակցությունը Հայաստանի հետ Եվրաատլանտյան ինտեգրացիայի հիման վրա, այդ թվում նաև տնտեսական ոլորտում»,- հայտարարել է Նուլանդը:
Իր խոսքի վերջում նա կոչ է արել Ռուսաստանին հետևել իր` հարևան անկախ պետությունների` իրենց ընտրությամբ յուրաքանչյուր քաղաքական կամ տնտեսական համաձայնագրին հետևելու իրավունքի հետ կապված ԵԱՀԿ-ում ստանձնած պարտավորությունները: