Ամերիկուհին Չիկագոյի օդանավակայան է բերել և թողել 60 սանտիմետրանոց կոկորդիլոս: Կիսակենդանի գիշատիչը հայտնաբերվել է սպասման գոտում շարժասանդուղքի տակ: Այժմ կենդանին տեղափոխվել է կոկորդիլոսների բուծման ֆերմաներից մեկը:
Տեսահսկման խցիկների միջոցով նկարահանած կադրերից երևում է, որ կինը չի փորձում թաքցնել կենդանուն և հանգիստ տեսքով հաղորդագրություն է գրում հեռախոսով, մինչ կենդանին նստած է մյուս ձեռքին: Օդանավակայան ժամանելով կինը շարունակում է իր ձեռքին պահել կենդանուն: Ինչ է տեղի ունեցել հետագայում պարզ չէ, սակայն այդ նույն օրը երեկոյան կիսակենդանի կոկորդիլոս է հայտնաբերվել Չիկագոյի օդանավակայանի շարժասանդուղքի տակ:
Օդնավակայանի աշխատակիցները այն փոխանցել են փրկարարներին, որոնք կոկորդիլոսի անունը դրել են Ալլի: Կենդանու վիճակը բժիշկների կողմից գնահատվում է շատ ծանր: Նա ծանր հիվանդ է եղել: Այժմ կենդանին գտնվում է մասնագետների հսկողության տակ և նրա առողջական վիճակը քիչ-քիչ լավանում է: Այս մասին հայտնում է Вести-ն: