«Հրապարակը» գրում է, թե ըստ որոշ տեղեկությունների՝ Վայոց Ձորի պատգամավոր, «Ջերմուկ-գրուպի» տեր, մարզի «նայող» Աշոտ Արսենյանը եւ նրա երբեմնի մենեջեր Էդգար Ղազարյանի հարաբերություններն «այլեւս բանի նման չեն»։ «Ի՞նչ սեւ կատու է անցել հարցրինք Արսենյանին։ «Ոչ մի նման բան չկա, շատ նորմալ հարաբերություններ են»։
Ասում են, թե մարզպետ նշանակվելուց հետո Էդգարն այլեւս ցանկանում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու «ներքո» լինել, ու քանի որ երկու տիրոջ ծառա չեն լինում, ոչ միշտ է Ձեր ասածները «սրբորեն» կատարում, ինչը Ձեզ ամենեւին դուր չի գալիս, իսկ ընդհանուր առմամբ ասում են՝ Ձեզ հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ Էդգարը ժամանակ առաջ «կպել» է Ծառուկյանի ու մարզին նվիրած նրա աղբի մեքենայի «խաթրին»։ «Չկա նման բան»»,– Արսենյանի խոսքերն է մեջբերում թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: