«Թող ոչ մեկին չթվա, թե իրենք ավելի շատ հայրենասեր են, ավելի շատ են մտածում ղարաբաղցու մասին, քան ուրիշները։ Եվ այս կարգի անբարո պահվածք, երբ անընդհատ ասում ենք, որ չի կարելի այս հարցը հիշեցնել, բայց եթե քաղաքական այդ գործիչ կոչվածներն այլ ասելիք չունեն, թող թողնեն գնան իրենց տուն։ Ղարաբաղի հարցը թող ոչ մեկն իրեն թույլ չտա շահարկել իր անձնական ամբիցիաների համար»։
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունից հետո, թե մեծամասնությունը «տհաճությամբ» չի մասնակցում քվեարկությանը, տպավորություն է, որ բոյկոտում եք հենց Զարուհի Փոստանջյանին և ոչ թե օրինագիծը, Մարգարիտ Եսայանն ասաց. «Շատ կլիներ Զարուհի Փոստանջյանի համար, որ կոնկրետ իր անձի դեմ մի հսկայական քաղաքական ուժ, խորհրդարանական ընդդիմություն նրա դեմ ինչ-որ բան անեին։ Դա շատ կլիներ նրա համար, նման լուրջ վերաբերմունքն իր համար շատ կլիներ»։
Նրա խոսքով՝ ԼՂՀ հարցը բոլորի կյանքի, ապագայի, ներկայի հարցն է, ու այն ճանաչելու մասին հարցը ներկայացնել Աժ դահլիճում և ասել, թե իրենք ավելի հայրենասեր են, քան նրանք, ովքեր չեն մասնակցում քվեարկությանը՝ սխալ է»,–գրում է «168 Ժամ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Զարուհի Փոստանջյանի համար լուրջ վերաբերմունքը շատ կլիներ. Մարգարիտ Եսայան
