ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-երը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Հիմնականում, կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:
Գնդակոծության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»: