18 մարդու մահվան պատճառ դարձած ԿամԱԶ-ի վարորդ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի իրավապաշտպանը դատական հայց է ներկայացրել Մոսկվայի Տվերի դատարան քննիչի գործողությունների դեմ, ով վերջինիս դատարան է բերել միայն խալաթով:
«Մեղադրյալին կանացի խալաթով և լողափի հողաթափերով դատարան բերելը ըստ իս կալանավորների նկատմամբ վերաբերմունքի խախտում է»,- Lifenews գործակալությանը պատմել է վարորդի իրավապաշտպան Ռուբեն Մարկարյանը:
Նա պարզաբանել է, որ չնայած Հարությունյանը խնդրել է քննիչին կապ հաստատել իր հարազատների հետ և հագուստ խնդրել նրանցից, դա տեղի չի ունեցել:
«Ստացվում է, որ քննիչը մեզ մոտ ոչինչի համար պատասխանատո՞ւ չէ: Կարող է ձերբակալել մերկ վիճակով, դատարան բերի մերկ վիճակով, մինչև մեկուսարան հանձնելը,- վրդովված նշել է փաստաբանը և ավելացրել,«Մենք խնդրում ենք դատարանից քննիչի գործողությունները անօրինական համարել»:
Մարկարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի հետ կապված պատմությանը, նման բողոքներ նա արդեն ներկայացրել է դատախազություն և քննչական մարմիններ, որոնք ոչ մի արդունք չեն ունեցել: