Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը:

Այս մասին գրում է 168.am կայքը` հիշեցնելով, որ Հայկ Ալումյանը բողոքարկել է քննիչի կողմից կայացված երեք որոշում: Քննիչի որոշմամբ՝ դադարեցվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը. նրանց գործողություններն, ըստ քննիչի, համապատասխանել են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Քննիչը որոշում էր կայացրել նաև հունիսի 1-ին սպնված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ նրա մահվան պատճառով:

Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում կրկին միջնորդեց դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը՝ նշելով, որ գործի ելքը կարող է կախված լինել գործի ընդամենը մեկ ցուցմունքից կամ ցուցմունքի միայն մեկ հատվածից: Փաստաբանի խոսքով՝ քննիչը դատարան ներկայացրել է քրեական գործի 210 թերթ նյութեր, որոնցից միայն 51-ը քննիչի այն որոոշումներն, որոնք ինքը բողոքարկել է:

 

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: