Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Чемпионат-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է իռլանդացի Էյդեն Մակգիդիի թիմից հեռանալու և Արազ Օզբիսով նրան փոխարինելու մասին:
-Համեմատած խաղաշրջանի սկզբի հետ ավելի քիչ խաղային ժամանակ է ունենում Յակովլևը: Արդյո՞ ք դա կապված է նրա որակների վատացման, թե Օզբիլիսի՝ թիմում հայտնվելու հետ:
- Նրա սեփական որակները չեն վատացել: Ուղղակի խաղաշրջանի սկզբում վնասվածք ուներ Մաքգիդին, իսկ Օզբիլիսը դեռևս ակումբում չէր, իսկ այժմ կան երկուսն էլ գումարած Խուրադոն:
-Ելնելով այս չորս ֆուտբոլիստներին խաղադաշտում տրամադրվող ժամանակից, կարելի է ենթադրել, որ Յակովլևը տվյալ պահին չորորդն է:
-Այդպես է ստացվում:
- Մաքգիդիի հեռանալը անխուսափելի է, հարցը միայն նրանումն է, որ դա տեղի կունենա ամռանը թե ձմռանը: Առաջացած բացը կնորոգե՞ ք միայն «Սպարտակից» իռլանդացու հեռանալուց հետո:
- Մենք ունենք Օզբիլիս: Իսկ նորոգել ոչինչ պետք չէ, ուղղակի անհրաժեշտ է լավացնել: Օզբիլիսին մենք վերցրել ենք մինչև վերջ չիմանալով, թե արդյոք Մաքգիդին կհեռանա անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ, անցած ձմեռ թե 2014 թվականի ամռանը: Այն, որ մենք վերցրել ենք Արազին, քանի դեռ Էյդենը ակումբում է, Օզբիլիսին տալիս է ակումբին հանգիստ հարմարվելու ժամանակ: Եթե ձմռանը Մաքգիդին հեռանա, մենք կունենանք պատրաստի խաղացող այս դիրքում:
-Ինչքանո՞ վ է Օզբիլիսը հարմարվել թիմի խաղին:
- Շատ լավ, սակայն դեռևս ոչ հարյուր տոկոսով:
-Երբեմն թվում է, որ նա դաշտում հիանալի խաղ է ցույց տալիս, սակայն երբեմն էլ կարծես կորում է խաղադաշտից:
- Հենց դա էլ կոչվում է նոր ակումբին և նոր պահանջներին հարմարվել: Կարևոր խնդիրն էլ այն է, որ նա հիանալի խաղ ցույց տա և չկորի խաղադաշտում: