Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկուշաբթի նոյեմբերի 18-ին ստորագրել է կարգադրություն Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը վարչապետի պաշտոնին նշանակելու մասին: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»՝ հղում կատարելով նախագահի մամլո ծառայությանը:
Համապատասխան նամակով համաձայնություն ստանալու համար Մարգելաշվիլին դիմել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնությանը:
Գարիբաշվիլիի թեկնածությունը, ինչպես նաև նրա կողմից ներկայացրած նախարարների կազմը և կառավարական ծրագիրը պետք է հաստատվի երկրի խորհրդարանի կողմից: