«Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած դիտարկմանը, թե ոչ ոք ոնց որ թե չնկատեց` «Ա1+»-ը ոնց եթեր վերադարձավ, ոչ ոք չի ասում, որ խոսքի սահմանափակումն անցյալ է դարձել», «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը այսպես է արձագանքել. «Ինչպես միշտ, կառավարությունը եւ դրա բոլոր ներկայացուցիչներն իրենց բոլոր ելույթները եւ փաստարկումները հիմնում են ստի եւ փաստերի խեղաթյուրման վրա: Նույն կերպ էլ այս անգամ Հրայր Թովմասյանն է վարվել»։
«Պարոն Մովսեսյանն ասաց, որ «Ա1+»-«Արմնյուզ» հեռուստաընկերություններ հարաբերությունները հիմնված են բիզնեսի վրա ու մանրամասնեց. «Այստեղ խոսքը բիզնես հարաբերության մասին է, այդ ամենն ինքն աշխատում է շուռ տալ որպես կառավարության առաջընթաց, կառավարության զենք «Ա1+»-ի հանդեպ, որ վերջապես մի փոքր ճեղքվածքից «Ա1+»-ը դուրս եկավ: Սա թյուրիմացություն է իրենց կողմից: Դա ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ, չի առնչվում կառավարության որեւէ որոշման եւ միջամտության հետ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: