«Ժամանակի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին պատրաստվում է վերջնականապես հայտարարել իր քաղաքացիական պայմանագրի մեկնարկի մասին: «Պայմանագրի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ամիսներ առաջ, իսկ հիմա արդեն գործնական քայլեր են ձեռնարկվում եւ լուծվում կազմակերպչական որոշ հարցեր:
Փաշինյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում առանձին մարդկանց, հասարակական սեկտորի որոշ ակտիվ ներկայացուցիչների հետ, ովքեր եւս, ըստ տեղեկությունների, միանալու են քաղաքացիական պայմանագրին: Պայմանագրին է միանալու նաեւ Սասուն Միքայելյանը:
Նշենք, որ քաղաքացիական պայմանագրին միանալու առաջնային պայմանը կուսակցական չլինելն է»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: