Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացղրել ոմն Էրիկ Ռայդերը: Նա պնդում է, որ հեռավոր մոլորակի գրավման և տեղի բնակիչների հետ պայքարի մասին ֆիլմ նկարահանելու միտքը պատկանում է իրեն, իսկ «Ավատար» ֆիլմի ռեժիսորը գողացել է այն: Գրում է The Telegraph պարբերականը:
Ռայդերի խոսքերով` ավելի վաղ նա իր պատմությունը, որը վերնգրված էր « KRZ 2068», առաջարկել էր Քեմերոնի «Lightstorm Entertainment» պրոդյուսերական կազմակերպությանը: Սկզբում նրանք պատրաստվում էին էկրանավորել այն, իսկ հետո հրաժարվեցին: Երբ 2009 թվականին ֆիլմը հայտնվեց էկրանների, ամերիկացին հասկացավ, որ սցենարը հիմնված է իր աշխատանքի վրա:
Ռայդերը հայցը ներկայացրել է 2011 թվականին: Վերջապես Լոս Անջելեսի Գերագույն դատավոր Ալան Ռոզենբերգը ուշադրություն դարձրեց այդ գործին: «Մենք պետք է ուշադիր և լուրջ վերաբերվենք գրագողության հետ կապված գործերին»,- ասել է Ալան Ռոզենբերգը:
Ռայդերը առաջինը չէ, որ փորձում է ապացուցել իր մասնակցությունը «Ավատար» ֆիլմի ստեղծմանը: 2011 թվականին Քեմերոնին գրագողության մեջ է մեղադրել Բրայանտ Մուրը: Նա պնդում է, որ նրա աշխատանքները ևս նպաստել են ֆիլմի ստեղծմանը: