Կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ բողոքների խնդիրը հետևյալում է, որ պարտադիր բաղադրիչը չլինի, քանին որ կասկածներ կան թե քսան տարի հետո ինչ կլինի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այդ օրենքին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Բնական է, որ կասկածներ կլինեն», - նշեց նա:
«Մեր տեսակետով գործընթացներն այնպիսին են, որ դրական դաշտ են ստեղծում, որ ունենան այնպիսի թոշակ, որ կարողանան լավ ապրել: Կա նաև այսպիսի մի բան, ինչու են ինձ պարտադրում, ես չե ուզում թոշակ ստանալ, մենք էլ ասում ենք, որ հասնես թոշակի տարիքին ու ցանկանաս ստանալ, որտեղի՞ց պետք է ստանաս»,- պարզաբանեց նա:
Անդրադառնալով չորս խմբակցությունների հետ չկայացած արտահերթ նիստին, նա նշեց, որ իրենք պատրաստ են քննարկել, սակայն հետագայում պարզվեց, որ ընդդիմության դրված հարցերը շիրմա է, և նրանք ցանկանում են նորից քննարկել, ոչ թե հետաձգել:
«Այսինքն դա անիմաստ քննարկումներ էին, մենք դեմ ենք պոպուլիստական քննարկումներին», - նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ երաշխիք կա, որ այդ գումարները չեն կորչի, նա նշեց, որ քաղաքական մեծ երևույթները որևէ մեկը չի կարող կանխատեսել, իսկ այդ գումարները կորչող գումարներ չեն:
«Եթե այդպես լինի, պետք է կանխատեսենք մարդը երբ է թոշակի հասնելու կամ հասնելու է թե ոչ: Հնարավոր է, որ մարդիկ պետք է կասկածեն, բայց չպետք է անգործության մատնվենք ու սպասենք թե ինչ կլինի», - նշեց նա:
Անդրադառնալով օրենքի դեմ բողոքի ակցիաներին, նա նշեց, որ բողոքում են նրանք, ովքեր չեն էլ աշխատում:
«Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ պետք է ներդրում ունենա, հետո ամպագորգոռ խոսա: Ամպագորգոռ խոսելով չի , կա քաղաքական ուժ, որը պետք է իր վրա վերցնի բոլոր պարտավորությունները», - նշեց նա: