Բիթքոինները դարձել են համացանցային վճարումների ամենատարածված տարբերակը: Այն օգտագործվում է տարբեր իրերի գնումների համար սկսած կիսագուլպաներից մինչև հերոին և սուշի, անգամ կարելի է պատվիրել մարդասպանություններ: Այս մասին գրում է Forbes պարբերականի թղթակից Էնդի Գրինբերգը, ով հայտնում է, որ համացանցով իր հետ է կապնվել Կուբավատակե Սանջուրո կեղծանունով ոմն անձնավորություն և հայտնել , որ համացանցում հայտնվել է «Սպանության շուկա»(Assasination Market) վեբ կայքը, որտեղ պետական պաշտոնյաների սպանության համար բիթքոինսներ են տրամադրվում: Նա նաև նշել է, որ սպանության կատարման դեպքում ամբողջ գումարը կտրամադրվի սպանողին:
Այժմ վեբ կայքի հիմնադրամը այդքան մեծ չէ, սակայն չի կարելի ասել, որ չնչին է: Այսպես իր գոյության չորս ամսվա ընթացքում օգտատերի կողմից վեց քաղաքական պաշտոնյա է ներկայացվել, որոնց բիթքոինսները տարբեր մեծություններ ունեն: Այսպես ազգային անվտանգության ծառայության պետ Քեյթ Ալեքսանդրը ստացել է 10 բիթքոինս, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ 40 բիթքոինս, ամենաշատը հավաքել է Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն շուրջ 124,14 բիթքոինս, որը եթե հաշվել ներկայիս տարարժեքով կազմում է 75 հազար դոլար:
Սանջուրոն հույսով է, որ այս վեբ կայքը կարող է բավարար գումար հավաքել մի քանի քաղաքական պաշտոնայների սպանության համար: Նա հավատում է, որ եթե վեբկայքը կարողանա գոյատևել և բավարար օգտատերեր հավաքի նրանք այնքան քաղաքական գործիչ կսպանեն, որ ոչ մեկ այլևս չի ցանկանա պաշտոն զբաղեցնել:
Նա նշել է, որ վեբ կայքի նպատակն է վերացնել բոլոր կառավարությունները ամենուր: