Սպանություն կատարած  հանցագործը միշտ էլ արդարացումներ կգտնի. «Ինչ-որ ձայներ ինձ հուշում էին սպանել այս մարմնավաճառներին», «Նա քնում էր կնոջս հետ»: Սրանք պատճառներ են, որ մարդասպանները հաճախ են հիշատակում:

Սակայն, երբեմն, պատահում է, որ հանցագործն այնքան տարօրինակ պատճառներ է բերում, որ անմիջապես գրավում է հասարակության ուշադրությունը: 

8. Դենիս Նիլսեն. սպանությունն իբրև միայնությունը հաղթահարելու միջոց

Դենիս Նիլսենը Մեծ Բրիտանիայի ամենախորհրդավոր սերիական մարդասպաններից մեկն է: 1978-1983 թթ. Նիլսենը ժամադրել է 15 տարբեր մարդկանց: Նա իրեն բավականին բարեհամբույր էր պահում հանդիպումների ընթացքում, սակայն վերջում սպանում էր նրանց: Նա խեղդում էր իր զոհերին` նրանց կանխավ թունավորելուց հետո: Հետո նա լողացնում էր դիակներին, նոր զգեստներ հագցնում և տեղավորում իր ննջասենյակի տարբեր մասերում: Նա նրանց վերաբերվում էր որպես իր սենյակային ընկերների և ժամանակ առ ժամանակ նաև կենակցում էր նրանց հետ: Այս գործընթացի պատճառով նրան սկսեցին կոչել «Բարեհամբույր մարդասպան»:

Նիլսենի սպանությունները սկսեցին Լոնդոնի Մելռոուզյան պողոտայում: Նա այս հասցեում սպանեց 12 մարդու, հետո տեղափոխվեց Քրենլի Գարդենզ, որտեղ սպանեց ևս 3-ին: Աղբատար խողովակի խցանումից հետո խուզարկություն սկսվեց Նիլսենի բնակարանում: Նրա պահարանում հայտնաբերեցին մարդկային ներքին օրգաններ և ձերբակալեցին նրան:

Թեպետ Նիլսենը շատ դաժան էր սպանություններ գործելիս, նա օգնեց ոստիկանությանը նախաքննության ընթացքում` տրամադրելով մանրամասն նկարագրություններ զոհերի և սպանությունների մասին:

Նիլսենին համեմատել են ամերիկացի սերիական մարդասպան Ջեֆրի Դահմերի հետ: Նրանց երկուսի գործած սպանությունների պատճառն էլ մենությունն էր: Նրա` դիակների հետ հաղորդակցվելու սովորույթից կարելի է ենթադրել, որ նա շփման պակաս ուներ: Դենիս Նիլսենը Մեծ Բրիտանիայի այն բանտարկյալներից է, ովքեր դատապարտված են ցմահ ազատազրկման:

7. Ռոբերտ Լայնզ` Ավրիլ Լավինի ամենամեծ երկրպագուն

Ինչի՞ եք պատրաստ ձեր սիրելի երգչի համերգին ներկա գտնվելու համար: 2011 թ.-ին 39-ամյա Ռոբերտ Լայնզը դանակահարեց իր մորը, երբ նա հրաժարվեց Ավրիլ Լավինի համերգի տոմսեր գնել: Նա դանակով այնքան էր հարվածել խեղճ կնոջը, որ նա մահացել էր: Սպանությունից հետո Ռոբերտը տարբեր լվացող միջոցներ էր լցրել մոր դիակի վրա: Նրա կատարած սպանությունն այնքան դաժան էր, որ նրան դատապարտեցին քառասուն տարվա ազատազրկման:

6. Քրեիգ Վոլթեր` դաժան նավաստին

2005 թ.-ին երկու լոնդոնցի ընկերներ` 34-ամյա Քրեիգ Վոլթերը և 48-ամյա Մորիս Վիլսոնը, որոշեցին ձկնորսության գնալ: Նրանք կարծում էին, որ ձկնորսությունը ավեի հետաքրքիր կարող էր դառնալ միայն երկու բանի` ալկոհոլի և թմրադեղի շնորհիվ: Նրանք մի լավ ծխեցին և խմեցին: Ամենաշատը ծխեց և խմեց Վոլթերը:

Անշուշտ, նրանց երկուսի քեֆն էլ լավ էր այս ամենից հետո: Նման չափաբաժին ընդունելուց հետո որոշ մարդիկ սկսում են հռհռալ, այլոք դառնում են պարանոյիկ: Երկու ընկերներից մեկը պարանոյիկ դարձավ, մյուսն էլ շարունակ հռհռում էր: Պարանոյիկն այս դեպքում Վոլթերն էր: Վիլսոնը կյանքի մեծ մասն անցկացրել էր կյանքի հաճուքները վայելելով: Սա ասես բացասական ազդեցություն ունեցավ նրա որսորդ ընկերոջ վրա: Մորիս Վիլսոնը գոչեց` «Ես սիրում եմ կյանքը», ինչից հետո նրա վրա հարձակվեց Քրեիգ Վոլթերը և նրան հասցրեց դանակի 17 հարված:

5. Ուրոկո Օնոխա. մի կինը չափազանց շատ է

Հաջողակ գործարար Օնոխան զվարճանում էր   իր վերջին և ամենաերիտասարդ կնոջ հետ, երբ միանգամից ներս խուժեցին նրա հինգ կանայք և պահանջեցին, որ նա բավարարի նաև իրենց պահանջմունքները: Ամենավատն այն է, որ հեշտասեր կանայք դանակներով և փայտերով էին զինված: Նրանք հեծնեցին Օնոխային և ստիպեցին, որ նա իրենցից յուրաքանյուրի հետ հերթով կենակցի: Երբ հերթը հասավ նախավերջին կնոջը, Օնոխան մահացավ: Մահը հավանաբար վրա հասավ սրտի կաթվածից: Ըստ շրջանառվող տեղեկատվության` նրա կաթվածն առաջացել է բռնաբարությունների պատճառով:

Այսպիսով, ո՞րն էր այս ամենի դրդապատճառը: Պարզապես խանդը: Եթե այդպես է, ուրեմն էլ ի՞նչ տարօրինակ բան կա: Տարօրինակն այն է, որ դա մի քանի կանանց կոլեկտիվ խանդն էր: Հրապարակված զեկույցներում նշվում է, որ կանանցից երկուսը ձերբակալվել են:

 4. Վոլթեր Սեյֆերթ. երեխաների սպանություն

Վոլթեր Սեյֆերթը ոճրագործության գնաց, քանզի կարծում էր, որ բժիշկները և ինչ-որ չափով էլ կառավարությունը տարբեր անարդարություններ են գործել իր հանդեպ: Նրա մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա հիվանդությունը: Նա կարծում էր, որ եթե բժիշկները ախտորոշեին, որ իր մոտ տուբերկուլյոզ հիվանդությունը ծանր աստիճանի է, նա կստանար իր հասանելիք թոշակը: Սակայն բժիշկների, ինչպես ինքն էր կարծում, սխալ ախտորոշման հետևանքով հրապարակվեց, որ իր մոտ տուբերկուլյոզի բավականին թույլ դրսևորումներ են լինում, ուստի նա զրկվեց թոշակից: Բժիշկների հետ կապված անախորժութունները սրանով չեն վերջանում: Սեյֆերթի կինը մահացավ ծննդաբերության ընթացքում: Մի խոսքով, նա տանել չէր կարողանում բժիշկներին: Բայց ինչո՞ւ պետք է նա սրա հետևանքով գործեր սարսափելի ոճրագործություն դպրոցականների հանդեպ: Սա չի կարող տեղավորվել ոչ մի առողջ մարդու բանականության մեջ: Նա սպանեց 8-12 տարեկան ութ դպրոցական երեխայի և երկու ուսուցչի: Այս մոլագարը մահացավ սակայն, նախքան նրան օրենքի առաջ պատասխանատվության կենթարկեին:

3. Մատրիցայի պաշտպանությունը

Նորություն չէ, որ զանգվածային լրատվամիջոցներին հաճախ մեղադրում են բազում աղետների մեջ: Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե ռոք երաժշտությունը սատանայի պաշտանմունքն է, որը փչացնում է մեր երեխաներին, կամ թե բռնցքամարտը ագրեսիվ է դարձնում մարդկանց, մեղադրում են լրատվամիջոցներին, որոնցով ցուցադրվում են ռոք համերգներ կամ բռնցքամարտի մրցումներ:

Այն տարիներին, երբ «Մատրիցան» առաջին անգամ հայտնվեց եթերում, մի շարք հանցագործներ արդարացնում էին իրենց արարքները` պնդելով, որ իրենք կինոնկարում են, կամ որ կինոնկարի հիմքերը իրական կյանքից են վերցված: Վերջին տարիներին այսպես կոչված «Մատրիցայի պաշտպանությունը» բավականին հայտնի է դարձել: Օրինակ` Թոնդա Լին Հեմիլթոնը օրենքի առջև պատասխանատվության չենթարկվեց, քանզի նա խելագար ճանաչվեց այն բանից հետո, երբ պնդեց, որ մատրիցայի խայթոցն է նրան ստիպել կրակել իր տանտիրուհու գլխին: Ջոշվա Քուքը և Լի Մալվոն նույնպես իրենց հանցագործությունները կապել են այս կինոնկարի հետ:

2. Արմին Մյուվզ. «Կաննիբալ» սրճարանը

Երբ մարդուն պատում է մարդ մորթելու և նրա միսն ուտելու անվերահսկելի ցանկություն, ապա նա հաստատ ցնդել է: Այնուհանդերձ, այն քաղաքակիրթ ու կազմակերպված ձևը, որով նա իրականացրեց իր մանկության ֆանտազիան, ստիպում է կասկածել` արդյո՞ք նա հանցագործ է, թե՞ պարզապես տաբու խախտող:

Մյուվզը մի կայքում հայտարարություն տեղադրեց: Հայտարարության մեջ ասվում էր, որ «Կաննիբալ» սրճարանը փնտրում է կամավոր զոհի: Նա գտավ մեկին: Հայտարարությանը արձագանքել էին մի քանի հոգի, սակայն նրանք հետ էին կանգնել` հասկանալով, որ Մյուվզը լուրջ էր տրամադրված: Բեռլինցի Առմանդո Բռանդեսը այդպես էլ հետ չկանգնեց կամավոր զոհ դառնալու մտքից: Նա և Մյուվզը հանդիպեցին, և Մյուվզը նրան կերավ: Սա սպանություն էր: Թեպետ նա իր զոհի հետ համաձայնություն էր կնքել, դատավարության ընթացքում նա մեղավոր ճանաչվեց մարդասպանության մեջ: Մյուվզը պնդում էր, որ այն մարդիկ, ովքեր կաննիբալիստական մղումներ են ունենում, պետք է դիմեն մասնագիտական օգնության: Այժմ Մյուվզը բուսակեր է:

1. Ֆերգուս Գլեն. ընդամենը մի բառ

Մենք պետք է ավելի հաճախ ասենք «խնդրում եմ» և «շնորհակալություն»:

2003 թ.-ին Ֆերգուս Գլենը իր կրտսեր եղբայր Քրեյգի համար ճաշ էր պատրաստել: Քրեյգն ուրախ-ուրախ կերավ իր վերջին ճաշը, սակայն եղբորը շնորհակալություն չհայտնեց: Սա այնքան բարկացրեց Գլենին, որ նա կացնահարեց եղբորը: Հետագայում նա ասել է. «Եղբայրս ուղղակի բարկացրեց ինձ, և ես արեցի դա: Ես չեմ հպարտանում իմ արածով, բայց եղածը եղած է»: Այս սարսափելի պատահարից առաջ երկու եղբայրների միջև տևական թշնամանք էր գնում, սակայն հասարակ բարեկրթության պակասն էր, որ մարդասպանության դրդեց Ֆերգուսին: Նա ցմահ ազատազրկման դատապարտվեց: