Այսօր Երևանի ժամանակով ժամը 14.00-ին սկսվեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, որը լրագրողների համար փակ էր։
Լրագրողներին միայն թույլ տվեցին ներս մտնել այն սենյակ, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կանգնեցին կողք կողքի և լուսանկարվեցին։ Նրանք զրուցում էին, բայց ձեռքսեղմում այդպես էլ չեղավ, -այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
Նախագահների այս հանդիպումը շատ կարևոր է այն առումով, որ շուրջ երկու տարի Ալիևն ու Սարգսյանը չեն հանդիպել, և ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ըստ էության մտել էր փակուղի, որտեղից թվում էր, թե այլևս ելք չկա։ Բավականին լարված իրավիճակ է նաև ստեղծվել սահմանին, որտեղ հակառակորդի կրակոցները սովորական երևույթ են դարձել, իսկ վերջերս էլ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել էր 19-ամյա մի ժամկետային զինծառայող, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել նրա հասակակից երեք ժամկետային զինծառայողներ։
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ