datalex համառոտ դատական տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ Սերոբ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 49971զմ-ի զինծառայող մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված զենքով դիտավորությամբ կրակոց է արձակել համածառայող Վոլոդյա Ավագյանի ճակատի ձախ շրջանին և սպանել վերջինիս:
Գործը կքննվի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում` Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:
Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի 2 մասի 10 կետով: