Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Շանթ Հարությունյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին քննչական խմբի ղեկավար Ս. Տոնոյանի միջնորդությունը, հաղորդում է ԳԱԼԱ-ն:

Դատարանը որոշում է կայացրել՝ բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը եւ Շանթ Հարությունյանին ենթարկել դատահոգեբանական փորձաքննության: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Սա, ըստ փաստաբանի, նշանակում է, որ առաջիկա օրերի ընթացքում իրավապահները Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան:

 

Մանրամասները` այստեղ: