Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպանը հարցարույց է ունեցել ռուսական «Սպորտ-Էքսպրեսս» կայքի հետ:
Հարցազրույցի ընթացքում մեր կիսապաշտպանն անդրադարձել է նաև մեր հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին և նրա հնարավոր տեղափոխությանը Գերմանիա: Նա նաև խորհուրդ է տվել Յուրային տեղափոխվել արևմտյան ավելի լավ ակումբ:
- Որքա՞ն հաճախ եք շփվում Յուրա Մովսիսյանի հետ:
- Մենք ընկերներ ենք, միասին խաղում ենք հավաքականում: Զրուցում ենք հեռախոսով, միշտ քննարկելու ինչ-որ բան ունենք: Շատ ուրախ եմ, որ նա լավ է խաղում «Սպարտակում», խփում է շատ գոլեր: Չնայած, դրանում զարմանալի ոչինչ չկա` Յուրան բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նրան կմաղթեի տեղափոխվել արեւմտյան լավ ակումբ: Ամեն դեպքում, Եվրոպայում ֆուտբոլի մակարդակն այլ է:
- Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Մովսիսյանը կարող է հայտնվել գերմանական որևէ ակումբում:
- Լսել եմ այդ մասին: Եթե Յուրայի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա գերմանական ակումբների կողմից եւ նա տեղափոխվի Բունդեսլիգա, ապա ամեն ինչով կօգնեմ նրան:
- «Սպարտակի» խաղերը դիտելու հնարավորություն ունե՞ք:
- Այո: Օրինակ՝ դիտել եմ «Լոկոմոտիվի» դեմ խաղը, որում «Սպարտակը» պարտվեց 1:3 հաշվով: Ուրախացա Յուրայի համար, քանի որ նա խփեց «Սպարտակի» միակ գոլը: