Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն, որը կիրակի օրը ժամանել է Չեչնիա, մտադիր է ֆիլմ նկարահանել այդ երկրում: Գրում է Rosbalt.ru կայքը:

«Ես ևս մեկ անգամ ուզում եմ տեսնել այն, ինչ տեսել եմ մի քանի ամիս առաջ, կրկին տեսնել ձեր պարերը: Դա իմ այստեղ գտվելու առաջին պատճառն է: Երկրորդ, ես ցանկանում եմ ֆիլմ նկարահանել և ցույց տալ, որ Գրոզնիում կարելի է լավ ֆիլմ նկարահանել»,- ասել է Դեպարդիեն:

Սակայն դերասանը դեռ մտադիր չի մանրամասնել իր միտքը. «Ֆիլմի մասին ոչ մի մանրամասն տեղեկություն չեմ կարող հայտնել: Բայց գիտեմ, որ մենք այստեղ դեռ կվերադառնանք: Սա դեռ սկիզբն է»,- ասել է դերասանը:

Ֆիլմի բովանդակության մասին խոսելիս` Դեպարդիեն նշել է. «Ես ցանկանում են բացատրել, թե ինչպես մի մարդ 5 տարվա ընթացքում կարողացավ կառուցել քաղաքը: Վստահ եմ, որ այստեղ իրականում երջանիկ մարդիկ են ապրում: Այսպես երգելու կամ պարելու համար, ինչպես, որ Չեչնիայի բնակիչներն են անում, մարդ պետք է իրոք երջանիկ լինի»: