ՀՀ կառավարություն ուղարկված հարցապնդման մեջ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել է նաև պետական պաշտոնյաների հայտարարագրերում ներկայացված թվերի անհամապատասխանությունն իրականությանը: Նշելով այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը թվարկեց մի քանի անուններ:
«Խոսքը գնում է Սերժ Սարգսյանի, Տիգրան, Սարգսյանի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Տարոն Մարգարյանի, հայտնի Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի մասին», - նշեց նա:
Պատգամավորը պարզաբանեց, որ ընտրությունը կապված է նրանով, որ իրենք գտել են ակնհայտ տվյալներ, որտեղ ակնհայտ տարբերություն կա հայտարարագրերի և իրենց իրական ունեցվածքի միջև:
«Այդ ցուցակը նույնպես ներկայացված է և մենք այդ հարցապնդումը ներկայարել ենք կառավարությանը: Փորձում ենք դիմել կառավարությանը, որ պայքարեն այս կոռուպցիոն գործողությունների դեմ: Ի՞նչ է արել կառավարությունը այս ամենը բացահայտելու և պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ», - նշեց նա:
Պատգամավորը պարզաբանեց, որ ամբողջ ուսումնասիրությունները կատարվել են միջազգային ընկերությունների, իրենց իսկ տնտեսագետների միջոցով: