Հայաստանը հրավիրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին Երևան ներկա գտնվելու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության հանդիպման, որը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է թուրքական Today's Zaman պարբերականը:
Ինչպես հաղորդում է պարբերականը հրավերքը Դավութօղլուին ուղարկվել է այն բանից հետո, որ հոկտեմբերի կեսերին վերջինս Շվեցարիայից խնդրել է օգնել հաղթահարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որը ճանապարհ կբացի Թուրքիայի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Հայ-ադրբեջանական փակուղում լուծում գտնելու Թուրքիայի նախաձեռնությանը հետևած հրավերքը նշանակում էր Երևանի կողմ դրական քայլ Անկարայի ջանքերի ուղղությամբ:
Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության հանդիպման հրավերքը ուղարկվել է բոլոր անդամներնին, սակայն Թուրքիային ուղարկված հրավերքում ավելացված է, որ հայկական կողմի համար հաճելի կլինի տեսնել Դավութօղլուն Երևանում:
Today's Zaman-ին թուրք պաշտոնյաները հայտնել են, որ Դավութօղլուն մտածում է ներկա գտնվելու հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 12-ին, այնուամենայնիվ նրա վերջնական որոշումը կապված կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ խաղաղ բանակցությունների զարգացումներից: