Հնդկաստանի վարչապետը՝ Մանմոհան Սինգհը Մումբայի քաղաքում բացել է բանկ՝ հատուկ կանանց համար:

Բանկի աշխատակիցները և հաճախորդների մեծ մասը պետք է կանայք լինեն,-այս մասին գրում է ebank.am-ը:

Mahila Bank-ը ունի դեռ 7 մասնաճյուղ, սակայն մինչ 2017 թվականը դրանց թիվը պետք է հասնի 500-ի:

Հնդիկ կանանց միայն 26%-ը ունեն բանկային հաշիվներ իսկ տղամարդկանցից՝ 46%-ը:

«Բանկում հաշիվ կարող են բացել ինչպես կանայք այնպես էլ տղամարդիկ: Սակայն ավանդների և վարկերի հարցով մենք նախապատվություն ենք տալու կանանց: Սա արվում է, որպեսզի հնդիկ կանայք ստանան ֆինանսական կրթություն»,-նշում է բանկի նախագահ Ուշա Անանթասուբրամանիան:

Բանկի սկզբնական կապիտալը կազմել է 184 միլիոն դոլար (116 միլիոն եվրո):

Ըստ վիճակագրության հնդիկ կանայք իրենց աշխատավարձը տալիս են ամուսիններին: Մինչդեռ ավելի «խորամանկ» ներդրողներ են համարվում հենց կանայք: Ըստ Հնդկաստանի կառավարության սա դրական կազդի նաև երկրի ֆինանսական շուկայի վրա:

Նշենք, որ Հնդկաստանում այժմ գործում են մոտ 100.000 բանկ և բանկի մասնաճյուղ, որը շատ քիչ է նման երկրի համար: