Լոնդոնի թագավորական քոլեջի ղեկավարությունը խոստացել է կոկային բաժանել: Ավելին, անգամ պատրաստ է վճարել ուսանողներին թմրադեղն օգտագործելու համար: Գրում է The Evening Standard-ը:

Ուսանողների մի մասը գիտական փորձի համար համաձայնել է ժամանակավորապես թմրամոլ դառնալ: Մասնագետները փորձում են գործնականորեն ցույց տալ, որ գիտությունը կարող է բավականին ուրախ զբաղմունք լինել: Փորձին մասնակցելու են ուժեղ սեռի 20-40 տարեկան ներկայացուցիչները:

Երեք ամսվա ընթացքում նրանց առաջրկելու են 5 անգամ քթի միջոցով ընդունել թմրադեղը: Դրանից հետո, մասնագետները վերցնելու են մասնակիցների մազի, արյան, քրտինքի, թքի և մեզի անալիզը և փորձելու են պարզել, թե ինչպես է ազդում կոկաինը մարդու օրգանիզմի վրա: