Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «СЭ» պարբերականի՝ Գերմանիայում գտնվող հատուկ թղթակից Եֆիմ Շաինսկուն տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ հենց առաջին օրվանից նրան սկսել են  բացատրել, որ կարող ես պարտվել ամբողջ առաջնության ժամանակ, սակայն «Շակեին» հաղթելը սուրբ է: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան «Շախտյորից» տեղափոխվել է 27,5 մլն եվրոյով: Ընթացիկ խաղաշրջանի ընթացքում Գերմանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում անց է կացրել 14 հանդիպում և դարձել է չորս գոլի հեղինակ:

- Գերմանիայում ի՞նչն էր ձեզ համար ամենաանսպասելին:
- Այն, թե ինչպես ինձ ակումբում ընդունեցին: Ինձ ընդունեցին կարծես ես ակումբում էի շատ վաղուց:

- Որոշ ակումբներում գոյություն ունի «գրանցման» գործընթաց գոյություն ունի տեղ, որտեղ անհրաժեշտ է երգել, մի տեղ պարել, ինչպե՞ս է «Բորուսիայում»:

- Այստեղ կարևորը «Շալկեին» հաղթելն է: Առաջին օրվանից բոլորը սկսեցին բացատրել՝ կարող ես պարտվել գրեթե ամբողջ առաջնության ժամանակ, սակայն հաղթել Գելզենկիխենում սուրբ է:

- Գերմանական լրատվամիջոցները մեջբերում են Քևին Գրոսկրոյցի խոսքերը:«Ատում եմ «Շալկեին ինչպես ժանտախտը: Հյուրանոցում Դուք նրա հետ մեկ համարում եք մնում: Ամենայն հավանականությամբ նա բոլորից շատ էր նա Ձեզ տրամադրո՞ւմ հարևանների հետ դերբիին:

- Այսպիսի բառեր ես նրանից չեմ լսել: Սակայն Քևինը իսկապես շատ բան է պատմել «Բորուսիա» և «Շալկեի» հակամարտության մասին, այս ակումբների երկրպագուների մասին: Անգամ Դորտմունդյան երկրպագուների երգերն է երգել, որպեսզի ես դրանք հիշեմ:

- «Շալկեի» դեմ Դուք հիանալի խաղ ցույց տվեցիք, երկու գոլային փոխանցում կատարեցիք, հարձակում սկսեցիք, ինչից հետո «Բորուսիան» բացեց հաշիվը խաղում: Հատկապես այդ խաղից հետո զգացի՞ք, որ Դուք իրական դեղին-սև եք:

- Ոչ, ես դա զգացի այս ակումբում հայտնվելու առաջին օրվանից: