Իսպանացի մարզիչ Գվարդիոլան, «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի հետ աշխատելիս, դիմել է դետեկտիվ գործակալության ծառայություններին խաղացողներին հետևելու նպատակով: Գրում է El Confidencial -ը:
Գվարդիոլան «Բարսելոնա»-ի մարզիչ է դարձել 2008 թվականի մայիսին: Ինչպես հաղորդում է իսպանական El Confidencial ամսագիրը, Գվարդիոլան դեմ էր, որ խաղացողներն այցելեին ժամանցային վայրեր, քանի որ դա կարող էր բացասական ազդեցություն ունենալ իրենց վիճակի վրա: Այս իսկ պատճառով, մարզիչը պետք է իմանար, թե որտեղ են ֆուտբոլիստներն անցկացնում իրենց ազատ ժամանակը:
Սկզբում Գվարդիոլան հետաքրքրվում էր Դեկուի և Ռոնալդինոյի պահվածքով: Սակայն նրանք 2008/2009 թթ. լքեցին ֆուտբոլային ակումբը: Այնուհետև մարզիչը սկսեց հետաքրքրվել Պիկեի պահվածքով: վերջինս նկատել էր, որ իրեն հետևում են և հայտնել էր ակումբի ղեկավարությանը, որտեղ էլ խոստացել էին լուծել այդ հարցը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը լքեց 2011/2012 թթ.: