Ֆրանսիական Canal+ հեռուստաալիքով եղանակի տեսության մասին ծրագրի հաղորդավարուհի Դորիա Թիլլերը կատարել է իր խոստումը, որը նա տվել էր Ֆրանսիա-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպման նախօրեին: Եթե ֆրանսիացիները դուրս գան Մունդիալ, նա խոստոցել է հերթական հանդիպումը վարել ամբողջովին մերկ:


Նոյեմբերի 20-ի եթերի ժամանակ նախկին մոդել և ճանաչված հաղորդավարուհին իսկապես ամբողջովին հանվել է, չնայած երևում է հեռավոր պլանի վրա:


Ամբողջովին մերկ վազող հաղորդավարուհու կադրերը ակնթարթորեն տարածվել են սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Ուկրաինա հանդիպումը ավարտվեց 3:0 հաշվով, ինչը թույլ տվեց Ռիբերիին և իր խաղընկերներին ուղևորվել Բրազիլիա: