Բունդեսլիգայի պաշտոնական էջում հայտնվել է տեսանյութ «Կյանքը Յուրգեն Կլոպի ներքո,որտեղ ներկայացնում է թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պիեր Էմերիկ Օբամեյանգի մտքերը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի վերաբերյալ:
«Նրա պայմանագրի երկարաձգումը լավ նշան է ակումբի և բոլոի համար: Նա մարզիչ է, որ ամբողջ աշխարհն է ցանկանում ձեռք բերել: Հիանալի է, որ նա շարունակում է մնալ ակումբի հետ: Նա ունի որակներ, որ մեզ պարտադրում է պայքարել նրա և ամբողջ թիմի համար: Նա բացարձակ համոզված է այն բանում, ինչ անում է»,- նշել է Օբամեյանգը:
«Նա շատ խելացի մարզիչ է, սակայն ինձ համար ավելի կարևոր է նրա անհատական որակները և բնավորության գծերը, որոնք հիանալի են: Մտածում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանա խաղալ նման մարզիչի գլխավորությամբ»,- նշել է Մխիթարյանը, ով ինչպես նշվում է տեսանյութում մեր ներդրում ունեցավ Բորուսիայի խաղի մեջ:
Յուրգեն Կլոպը իր հերթին անդրադառնալով թիմի նորեկներին նշում է. «Արագությամբ թիմի խաղին ընդգրկվելը շատ կարևոր բան է, որ հաջողությամբ տեղի է ունենում վերջին հինգ տարվա ընթացքում: Նորեկները աստիճանաբար իրենց լավագույն մարզավիճակն են ձեռք բերում»:
Տեսանյութը` այստեղ: