Ռուսաստանի Ռոստովի շրջանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել հոգևորական Եվգենի Դեմիդովին, ով ծեծելով սպանել է իր կնոջը: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը:
Դատարանը Դեմիդովին դատապարտել է քրեակատարողական հիմնարկում ինը տարվա ազատազրկման: Ինչպես նաև մահացածի հոր՝ բարոյական հատուցման հայցը մասնակիորեն բավարարվել է: Դատապարտյալը պարտավորվել է որպես բարոյական հատուցում վճարել 1 մլն ռուբլի, ինչպես նաև 100 հազար ռուբլի տուժածի փաստաբանի ծառայությունների համար:
Դատարանը հաստատել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 7-ին հոգևորականը, զայրանալով կնոջ վրա, ով չի կարողանում հանգստացնել զարթնած երեխային, ծեծել է նրան: Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է: