Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն հայտնի են 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ստացած բոլոր հավաքականները, ESPN FC կազմել է հզոր 11 ֆուտբոլիստների կազմը, ովքեր եկող ամառ չեն լինելու Բրազիլիայում:
Նրանց թվում տեղ է գրավել նաև Դորտմունդի Բորուսիայի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Կայքը Մխիթարյանի մասին մասնավորապես նշում է, որ Դորտմունդի Բորուսիայի մաեստրոն, ով տպավորիչ խաղ է ցույց տալիս Բունդեսլիգայում, չի կարողանում հավաքականի մակարդակով հաջողություններ ունենալ: Մխիթարյանը խաղացել է ընտրական փուլի յուրաքանչյուր րոպեն և կարողացել է տպավորիչ արդյունքների հասնել, ինչպիսին էր Իտալիայի հետ ոչ ոքին 2-2 հաշվով, սակայն դրանք չբավարարեցին:
Բացի Հենրիխ Մխիթարյանից, այստեղ տեղ են գրավել նաև Չեխիայի դարպասապահ Պետեր Չեխը, Սերբիայի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, Սերբիայի պաշտպան Նևան Սուբոտիչը, Դանիայի պաշտպան Դանիել Ագերը, Ավստիրաիյի պաշտպան Դավիթ Ալաբան, Սլովակիայի կիսապաշտպան Մարեկ Համշիկը, Թուրքիայի կիսապաշտպան Արդա Թուրանը, Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Շվեդիայի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, Ուելսի հարձակվող Գարեթ Բեյլը: