Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասին խոսակցություն չի եղել: Այս մասին պաշտպանը նշեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, երկու տարի շարունակ Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր ոչ մի քայլի համար չի զղջում:

«Չեմ կարծում թե այդքան լարված վիճակում պետք է խոսք գնար պատանդի մասին», - նշեց նա:
Ըստ Լարիսա Ալավերդյանի, նախագահների մակարդակով հանդիպումների ժամանակ պատանդի մասին խոսք կարող է գնալ միայն փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման դեպքում:

«Իսկ ես չեմ կարծում թե այդ մթնոլորտը կար», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 1991թ.-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով: