ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Այսօր վերջապես ստացա ԿԳ նախարարին ուղարկված նամակի պատասխանը, սակայն՝
1. Ինչու՞ է ԿԳՆ-ից ինձ ուղղված նամակը 14 օր մնացել նախարարությունում (եթե իհարկե այն գրվել էր նոյեմբերի 4-ին) և միայն 18.11.2013թ. հասել Հայփոստ, որոնք ի դեպ իրարից ընդամենը 100-200 մետր են հեռու։
2. Ինչպե՞ս ստացվեց, որ նամակը ԿԳՆ կողմից հրապարակվեց 16 օր անց՝ նոյեմբերի 20-ին։
3. Ինչու՞ են տարբերվում կայքում հրապարակված և փոստով այսօր իմ կողմից ստացված նամակներում ելից ամսաթվերի ձեռագրերը՝ փաստելով, որ նույն ելից համարով համարակալվել է 2 նամակ։
Հ.Գ. Նամակի «առեղծվածային» ճանապարհորդությունը և վերոնշյալ փաստերը առավել ակնառու են դարձնում կրթության ոլորտի պատասխանատուների» աներկբա ցանկությունը» ուսանողներին աջակցելու հարցում։