«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ում ուզել են լավ, բայց էլի ստացվել է` ինչպես միշտ: Գործադիր մարմնի նիստը, խիստ հասկանալի ու հույժ կարեւոր պատճառով, երեկ էլի հետաձգվել էր, եւ ոմանք քյավառցու անեկդոտի հանգույն ասում էին` «ուսումդ խմելուդ կխանգռա, ուսումդ թող»:
Երեկ երկրի մայր կուսակցությունը կրկին հավաքվել էր խնջույքի սեղանների շուրջ՝ մինչեւ հիմա գրեթե գործի չգնացող, դեռ սենյակ չունեցող, բայց ռեստորան ունեցող Լոնդիկի` Արարատի նախկին մարզպետ, ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանի «Ռենեսանսում» տոնելու Արարատի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հաղթանակը: Բնականաբար, ոչ առանց ՀՀԿ ղեկավարի մասնակցության»: