«Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը։ Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի»,– երեկ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն է մեջբերում «Ժողովուրդ» օրաթերթը։
«Միանգամից նշենք, որ թեեւ վարչապետի տրամադրությունը երեկ շատ բարձր էր, ու կառավարության անդամների հետ շփվում էր «ախպեր ջան»-ով կատակելով, սակայն այս հայտարարությունն արել է ամենայն լրջությամբ։ Իսկ վարչապետի խոսքերը նշանակում են, որ եթե որեւէ մեկը հանկարծ համարձակվի բիզնեսով զբաղվել, ապա կդառնա իշխանությունների հավերժ գերին ու չի կարողանա գլուխն ազատել։ Բանն այն է, որ ՀՀ-ում բիզնես գրանցելը շատ հեշտ է, բայց դժոխային պայմաններն ի հայտ են գալիս աշխատանքը սկսելուց հետո միայն՝ հարկային օրենսդրության ոլորտում պարբերաբար արվող փոփոխություններ, հարկային ու իրավապահ մյուս մարմինների կամ քրեական տարրերի կողմից անօրինական ռեկետ, փայ մտնել եւ այլն»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում