Ռուսական Футбол հեռուստաալիքը ներկայացրել է Բունդեսլիգայի կողմից պատրաստված հաղորդում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին տեսանյութ:

Տեսանյութում Մխիթարյանը պատմում է թիմի երկրպագուների, թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի, Բունդեսլիգայում խաղի չափանիշների,Ռուրյան դերբիում իր հիանալի խաղի մասին: 

Մասնավորապես թիմի երկրպագուների մասին Մխիթարյանը նշում է.«Շուրջ 80,000 երկրպագու օժանդակում է քեզ Վեսթֆալեն ստադիոնում: Մեծ պատիվ է խաղալ երկրպագուների համար, որոնք հետևում են քեզ տանը և դրսի խաղերում: Ես չեմ կարող մտածել այլ ակումբների մասին, երբ քեզ այսպես օժանդակում են:Յուրաքանչյուր խաղում դու պետք է տաս քո բոլոր ուժերը, պայքարես և հաղթես յուրաքանչյուր խաղում: Եթե ես լինեի երկրպագու, չէի ցանկանա տեսնել, որ խաղադաշտում ֆուտբոլիստը իր ուժերի կեսով է հանդես գալիս»: 

Բունդեսլիագայում խաղի չափանիշների մասին հայազգի ֆուտբոլիստը նշում է.«Բունդեսլիգայում կարգապահության, տակտիկայի, ֆիզիկակական պատրաստականության չափանիշները շատ բարձր են: Ուկրաինայում տարբեր է: Այնտեղ կարող ես երկու, երեք անգամ խոշոր հաշվով հաղթանակ տանես, սակայն Բունդեսլիգայում պետք է տաս բոլոր ուժերդ՝ անգամ աութսայդերների հետ խաղերում»:

Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին Մխիթարյանը նշում է.«Նա ոչ միայն մարզիչ է, այլ նաև իսկական ընկեր, եթե դու խնդիր ունես, նա ամեն ինչ կանի քեզ օգնելու համար: Միշտ պատրաստ է հոգեբանական զրույցների և հետաքրքրվում է քո կյանքով»: 

Հայազգի ֆուտբոլիստը նշում է, որ Գերմանիա տեղափոխվելուց որոշ մտավախություններ է ունեցել, սակայն այդ ամենը իզուր են եղել: «Մինչ Գերմանիա տեղափոխվելը ես ապրել եմ Ֆրանսիայում: Դժվար էր հարմարվել Եվրոպայում հարևան պետությունում: Ես վախենում էի, որ մարդիկ Դորտմունդում ինձ լավ չեն ընդունի, սակայն իմ մտավախությունները ապարդյուն էին: Սա քաղաք է, որ ապրում է ֆուտբոլով, քաղաքը, ակումբը, ֆուտբոլիստները ապրում են մեկ ընդհանուր կյանքով:Ես այժմ ապրում եմ Գերմանիայում, ուստի պետք է ջանասիրաբար աշխատել այն սովորելու համար: Ինչքան կարող ես շատ լեզու պետք է սովորես, եթե ունակությունները ներում են»,- նշել է Մխիթարյանը: 

Իր ունեցած առաջին Ռուրյան դերբիի և հիանալի անցման և գոլային փոխանցման մասին հայազգի ֆուտբոլիստը նշում է.«Մինչ փոխանցում կատարելը ես լսեցի Լևանդովսկու բղավոցը, գնդակը փոխանցի Կուբային, իսկ Բլաշիկովսկին գնդակի զգացողության խնդիր չունի»: 

Տեսանյութում Մխիթարյանի մասին իրենց կարծիքներն են հայտնում նար թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը, գլխավոր տնօրեն Հայնց Յոահիմ Վացկեն, մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը: 

«Նախկինում էլ էր հայտնի, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Սակայն երբ խոսքը գնում է Դոնեցկի մասին, որը փողի հետ կապված խնդիրներ չունի, դժվար է համաձայնության գալ: Երբ առաջացավ հնարավորություն մենք միանգամից սկսեցինք պայքարել նրան ձեռքբերելու համար: Մի քանի ակումբ ևս ցանկանում էին ձեռք բերել Մխիթարյանին: Դա իսկապես դժվար տրանսֆեր էր: Իսկ այժմ մենք հաճույքով նայում ենք արդյունքին»,- նշել է Վացկե: 

«Մեզ համար կարևոր էր, որ Մխիթարյանը համաձայնվի, նա հատկապես այն ֆուտբոլիստն է, որի կարիքն ուներ Բորուսիայի հարձակման գիծը: Այդ պատճառով մենք մեծ ջանքեր գործադրեցինք, որ այս տրանսֆերը կայանար: Փառք Աստծո ամեն ինչ լավ ավարտվեց»,- նշել է Ցորկը:
«Երբ դու փորձում ես Հենրիխի նման հիանալի ֆուտբոլիստի ձեռք բերել, պետք է պատրաստ լինես լինելու այլ ակումբից, որ սպասում էին այդ առաջարկությանը և ինչպես եք դուք մտադրված նրան օգտագործել: Բացի դա դրանում պետք է համոզել նաև անձամբ ֆուտբոլիստին: Երբեմն դա դժվար է: Մեզ մի քիչ հեշտ եղավ դա կատարել: Մխիթարյանը մեր խաղը տեսավ, երբ խաղում էր Շախտյորի կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակներում»,- այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: 


Bundesliga Special. Мхитарян, Обамеянг... по FRAPS_