Հանգստյան օրերին Եվրոպայի առաջնություն կկայանան ֆուտբոլային հանդիպումներ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ֆուտբոլասերների համար: Sports.ru-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:

«Նանտ»-«Մոնակո», կիրակի, 23:55

Այն մարդկանց, ովքեր մանկուց են երկրպագում «Մոնակոյին», հիմա նախանձելի վիճակում չեն գտնվում, քանի որ վերջին երկու տուրերի ընթացքում թիմը միայն մեկ միավոր է վաստակել և առաջատարից ետ է մնում արդեն հինգ միավորով: Պետք է սպասել գոլերի երկու կողմերից էլ:


«Էվերտոն» - «Լիվերպուլ», շաբաթ, 16:45

Նախորդ սեզոնի ընթացքում «Էվերտոնի» դաշտում մրցակիցը տասներեք տարվա մեջ առաջին անգամ ոչ ոքի են խաղացել: Այս խաղում երկու թիմերն էլ ձգտելու են հաջողությունների հասնել և պահպանել իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում:


«Սեվիլյա» - «Բետիս», կիրակի , 23:55

«Բետիսը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին տեղը, իսկ «Սեվիլյան» աղյուսակի մեջտեղում է: Այս խաղի դիտելիության աստիճանը կազմում է 91%:
Դորտմունդի «Բորուսիա» - «Բավարիա», շաբաթ, 21:30
Այս խաղը հետաքրքրություն է ներկայացնում նաև հայ ֆուտբոլասերների համար: Տանտերերի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այս խաղն առաջնության կենտրոնական հանդիպումներից է, որտեղ Բորուսիան կհանդիպի առաջատարի հետ, իսկ հայ կիսապաշտպանն էլ պետք է ևս մեկ անգամ ապացուցի, որ իզուր չէ իրեն այդքան բարձր գնով ձեռքբերելը: