«Ժամանակը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Հատված հարցազրույցից.
Մամուլում գրվեց, որ Ձեր եղբայրը ընտանիքով արտագաղթում է: Խնդիրնե՞ր ունեք:
Իմ եղբոր ընտանիքը չի արտագաղթում, մենք բիզնես ունենք դրսում, բայց իմ եղբայրը այստեղ է, մենք պապական գյումրեցիներ ենք: Մենք 1700-ական թվականներից այստեղ ենք: Մենք ամեն ինչ ունենք, մենք փախչելու խնդիր չունենք: Մենք կարող է դուրսուներս անենք, բայց այստեղից ոչ մի տեղ չենք գնա: Ես իմ հոգին այստեղ եմ ավանդելու: Եվ հետո հիշեք` մենք չենք թռնում, մենք թռցնում ենք:
Ո՞ւմ եք թռցնում:
Ընդհանրապես, վատ մարդկանց…բայց փախչելը վատ բան է: Ինչ է, երբ պաշտոն ունեի պետք է մնայի, իսկ երբ չունեմ, թողնեմ գնա՞մ: Չէ՛, ես այդպիսին չեմ:
Իսկ եթե Ձեզ նորից առաջարկ լինի պաշտոն զբաղեցնել, կհամաձայնե՞ք:
Չէ՛, ես ոչ մի բանի ցանկություն չունեմ: Ոչ էլ ուզում եմ քաղաքականությամբ զբաղվեմ: Ես նախկինում էլ քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես պարզապես քաղաքն եմ կառուցապատել, որը հիմա էլ եմ անում:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում